Հարսիկների մասին տարբեր ժամանակներում տարբեր երգեր են երգվել։ Դրանք մեծ մասամբ գովաբանական երգեր են, որոնք պատմում են հարսիկի գեղեցկության ու հմայքի մասին։ Երգչուհի Մագան նմանօրինակ նոր երգ է ներկայացրել։

Երգը վերնագրված է «Ամենասիրուն հարսիկը»։ Այն մատուցվում է գունագեղ տեսահոլովակի միջոցով, որտեղ հարսանեկան արարողությունից կադրեր են, հիշարժան դրվագներ։ Երգի գունագեղ տեսահոլովակի վրա աշխատել է Նիգ Եգիբյանը։ Պրոդյուսերը Գերոգի Հարությունյանն է։

Երգի բառերը հեղինակել է հայտնի Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է։ Ինչպես երևում է, երգի վրա աշխատել են բավականին հայտնի դեմքեր։ Երգն աշխույժ և տրամադրություն բարձրացնող է։

Այն հարմար է հարսանեկան արարողությունների ժամանակ հարսիկին հարսի շորեր հագցնելու ժամանակ երգելու համար։ Եևգը ջերմ արձագանքների է արժանացել։ Մագայի ներկայացրած այս նոր, պայծառ ու հարսանեկան երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։