Նոր, բացառիկ կադրեր Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղներից․ կան փլուզումներ և տուժածներ

Այն, որ Թուրքիան շաբաթներ շարունակ մի կողմից ջրհեղեղային իրավիճակների, մյուս կողմից հրդեհների դեմ է պայքարում։ Հերթական առատ անձրևներն են տեղացել թուրքական տարածաշրջանի հյուսիսային հատվածում՝ առաջ բերելով ջրհեղեղային իրավիճակներ։

Ջրի առատ հոսքի պատճառով այդ տարածքի շատ համայքներ՝ գյուղական ու քաղաքային բնակավայրեր, մնացել են առանց հոսանքի, զրկվել են էլեկտրականությունից։ Շուրջ տասներկու գյուղական բնակավայր դեռևս չուհի հոսանքի մատակարարում։

Առատ ջուրը ոչ միայն հոսանքազրկումների պատճառ է դարձել, այլ նաև փլուզումներ է առաջ բերել։ Միջհամայնքային մի կամուրջ է փլուզվել առատ ջրային հոսքի պատճառով։ Կամուրջը, որը փլուզվել է, կոչվում էր Բարթընում։ Առաջացել են անանցանելի ճանապարհներ։

Այս ամենի արդյունքում տասներեք քաղաքացիներ համարվում են անհետ կորածներ, իսկ քաղաքացիներից մեկն էլ մահացել է։ Հայտնի է, որ ջրի տակ անցած մեքենաներ կան, իսկ բնակելի տներից մեկը ևս ջրային առատ հոսքից փլուզվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: