Սիրիացի աղջնակը փլատակի տակ եղբոր գլուխն է ձեռքով պահել, փրկարարներին տեսնելով էլ , սկսել է ժպտալ․․․ հուզիչ պատմություն

Արփի Վանյանը, տեղադրելով համացանցում լայն տարածում գտած նկարը, իր հարթակում գրում է հետևյալը․ «Նկարում՝ սիրիացի աղջնակը փլատակի տակ եղբոր գլուխն է ձեռքով պահել, փրկարարներին տեսնելով էլ , սկսել է ժպտալ։

Մենք երկրաշարժ, պատերազմներ, կոտորածներ, ցավ ու տառապանք տեսած ազգ ենք, ուստի ես թուրքերի մասին ոչինչ չեմ գրելու՝ ոչ ուրախանում եմ, ոչ ցավակցում։ Ես նեյտրալ եմ այս հարցում՝ թող Ամենազոր Աստված որոշի։

Մենք միշտ պատասխան ենք տալիս մեր արածի, չարածի, մտածածի, որոշածի, չորոշածի համար, այդ պատասխանը տալիս ենք և ինքներս մեր ճակատագրի, և պատմության, և Աստծո դատաստանի առջև։ Մի խոսքով, շա՜տ ծանր թեմա է, ցավոտ ու ծանր թեմա։

Ես երազում եմ խաղաղ աշխարհի մասին, որտեղ ոչ ոք մյուսի մահն ու ոչնչանալը չի ուզում։ Իսկ սիրիացի այս երկու փոքրիկ հրաշքների փրկությունից շա՜տ հուզվեցի»,- իր գրառումը եզրափակում է Արփի Վանյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: