Կառավարության ղեկավարը շարունակում է աշխատանքային ակտիվ գործունեություն ծավալել։ Այսօր Ն․ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ։ Այցի նպատակն աշխատանքային է։

Այստեղ նա հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ, նրանց հետ քննարկել անցնող տարվա աշխատանքային արդյունքները, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Վարչապետն իր այցի մասին պատմող փոքրիկ նյութ է հանրայնացրել իր սոցհարթակում, որտեղ դրվագներ են երևում այդ այցից։ Նա տեսագրությանը կից մեկնաբանության մեջ ասել է նաև, որ տվել են անհրաժեշտ հանձնարարականներ։

Հանդիպման շրջանակներում վարչապետը հայտարարել է, որ այս այցն այս ձևաչափի մեջ առաջինն է․ առաջիկայում սպասվում են նաև այլ այցելություններ ու հանդիպումներ մյուս մարզերի մարզպետարանների աշխատակիցների հետ, որոնց ընթացքում արձանագրվելու են այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում պետք է զբաղվել պատկան մարմինները։

Վարչապետի հանրայնացրած փոքրիկ նյութերից մեկը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։