Նիկոլ Փաշինյանը տեսակցել է 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած մեր հերոս զինծառայողներին. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն առավոտյան Եռաբլուր էր այցի գնացել, իսկ դրանից հետո օրվա ընթացքում այցելել է նաև մեր այն զինծառայողներին, ովքեր յոթանասունօրյա անհայտությունից հետո ի վերջո կարողացան հայրենիք վերադառնալ:

Վարչապետը տեսակցել է այս պահին դեռևս հիվանդանոցներում իրենց բուժումն ընդունող մեր հերոս տղաներին: Նա անհատապես մոտեցել է բոլորին, հանձնել իր բերած նվերները՝ գրքեր ու ժամացույցներ, զրուցել նրանցից ամեն մեկի հետ:

Նա զինծառայող տղաներից հետաքրքրվել է, թե ինչ նախասիրություններ ունեն, ինչ ծրագրեր ու նպատակներ ունեն առաջիկայի հետ կապված: Վարչապետը խրախուսել է լավատեսական ու զարգացման ծրագրեր ունեցող մեր հերոսների նպատակները:

Նա հետաքրքրվել է նաև, թե ինչ տրամադրություն ունեն տղաները: Տղաներից մեկն ասել է, որ նպատակ ունի ծրագրավորողի մասնագիտություն ստանալ ու շարունակել ապրել ու աշխատել Հայաստանում, ինչը խրախուսանքով է ընդունել վարչապետը:

Վարչապետի այցի մասին պատմող նյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: