Մելանյա Պետրոսյանցն իր սոցհարթակում գրում է. «Այնպես չէ, որ Նիկոլը Մոսկվայում իր քեֆով կուզենա կստորագրի ՀՀ-ի համար նվաստացուցիչ պայմանագիր ու թղթեր, չի ուզենա՝ չի ստորագրի: Այդ որոշողը Նիկոլը չէ, Պուտինն է:

Նիկոլի վիճակն աննախանձելի է, անելանելի, անկախ նրանից, որ ինքն իր ու ազգի գլխին սարքեց այս վիճակը: Ով էլ այսօր լիներ նրա փոխարեն, նույն վիճակում էր լինելու, թող ոչ մեկը, ոչ մի ընդդիմադիր գլուխ չգովի, թեև ոչ ոք գլուխ չի էլ գովում, քանի որ չունի ելքից դուրս գալու իր առաջարկը:

Նիկոլը երկու ճանապարհ ունի՝ կամ Մոսկվայում ստորագրում է այդ նվաստացուցիչ փաստաթուղթն ու հրաժարվում Երևան վերադառնալուց, կամ հրաժարվում է ստորագրելուց ու վերադառնալով՝ հրաժարական տալիս (Էլի Պուտինի որոշմամբ):

Մնում է հարցը, թե ո՞րն է գերադասելի նրա համար, վարչապետի աթո՞ռը , թե՞ թասիբը: Չեմ կարող արդեն ասել:

Այն, որ Նիկոլը դավաճան ու թալանչի է, չեմ ուզում հավատալ, դեռ դատավարությամբ պետք է պարզվի իրական դավաճանների ով լինելը, որոնց գլխավոր կասկածյալներից քոչն է, բայց որ Նիկոլը վախկոտ է ու անթասիբ, փաստ է, և այսպես ասելու համար ես ունեմ իմ հիմնավոր պատճառը, ինչի մասին մի օր կգրեմ:

Գուցե նա ունի նաև մի երրորդ ճանապարհ, ինչպես ժամանակին, ըստ բացահայտումների արեց Սերժը՝ մի երկուսի հետ սարքելով ՊՊԾ-ի վրա հարձակման բեմականացումը: Գուցե ունի: Կտեսնենք»: