Նանան, նշելով ծննդյան հերթական տարեդարձը, մի տեսանյութ է հրապարակել՝ ինքն իրեն բարեմաղթանք ուղղելով Հանրապետության հրապարակից։ Նա իր խոսքում ասում է, որ ինքը երջանիկ է, ուստի ցանկանում է իր ներսի երջանկությունը կիսել նաև հայրենակիցների հետ։

Նանան իրեն լիարժեք երջանիկ է զգում, երբ օգտակար է լինում սիրելի հայրենակիցների համար, ուրախացնում է նրանց իր կատարումներով, երբեմն նույնիսկ դա անում է առանց գումարի՝ բարեգործական հիմունքներով։ Նրա համար դա է լիարժեք երջանկության բաղադրատոմսը։

Նանան անձնական երջանկության մասին չի խոսում, քանի որ դա սկզբունքի հարց է ու իր բնույթին բնորոշ չէ։ Երգչուհին նպատակադրվել է առաջիկայում ավելի շատ շրջագայել ու արտերկրում գտնվող իր հայրենակիցներին ուրախացնել։

Նա խոստովանում է, որ երբ սիրո, ուշադրության, կամ հակառակը՝ անուշադրության մեծ չափաբաժին է ստանում, դեպրեսիայի աստիճանը նվազեցնելու համար գերադասում է միառժամանակ փակվել իր մեջ՝ ժամանակավոր փոխելով բնակության երկիրը։