«Նախ սա փաստաթուղթ չի, առավել ևս սեփականության. սա կոմունալ (գազի) վճարման անդորագիր է»

Այսօր պատմաբան, դիվանագետ Արա Պապյանն իր սոցհարթակում հրապարակել է Նելլի Երիֆանովայի արած հրապարակումը Աննա Հակոբյանի մասին: Հրապարակման մեջ մասնավորապես բերված է մի փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթը ներկայացվում է որպես Լեյլա Ալիևային պատկանող անշարժ գույքի փաթեթ, որը փոխանցվել է Աննա Հակոբյանին:

Նելի Երիֆանովան, հրապարակելով նյութը, հղում է տվել Մեդիապորտին: Այս հրապարակումը կիսելով՝ Արա Պապյանը գրել է. «Լուրջ հետաքննության կարիք կա»: Ի պատասխան այս հրապարակման՝ Շող Մովսիսյանը գրել է. «Լա մի եկեք, ձեզ համար պապյանի թարմ բոցերից եմ բերել:

Ուրեմն ինչ որ ֆեյք, ալիևի աղջկա Դուբայի առանձնատան գազի կոմունալ անդորագիրնա եսիմ որտեղից սքրին արել, ու պապյանի միջոցով մեզ համոզումա որ այդ կոմունալի անդորագիրը սեփականության վկայական ա, ու էտ վկայականում գրածա որ ալիևի աղջիկը առանձնատունը նվիրաբերելա Աննա Հակոբյանին։ Հիմա ես չեմ, դուք եք, ո՞նց չհռհռաս»:

Իսկ Արա Պապյանի հրապարակման ներքո Շող Մովսիսյանը գրել է հետևյալը. «Նախ սա փաստաթուղթ չի, առավել ևս սեփականության:

Սա կոմունալ (գազի) վճարման անդորագիր է, երրկրորդը՝ այս կոմունալ անդորագրում ինձ ցույց տվեք Աննա Հակոբյանի անունը, երրորդը՝ ամոթ չի՞»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: