Նախորդ տարվանից ես իմ ժամանակի մեծ մասն անցկացնում եմ Երևանում. Գարիկ Մարտիրոսյան

Հանրահայտ ու աշխարհահռչակ հումորիստներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը որոշել է իր ժամանակի հիմնական մասը հայրենիքում անցկացնել՝ այն տրամադրելով մանկական նախագծերի իրականացմանը։ Այս որոշումը Գարիկը դեռ նախորդ տարի է կայացրել։

Նա դեռ նախորդ տարվանից է սկսել աշխատել մանկական նածագծերի վրա։ Ոլորտը նրա համար նոր է ու հետաքրքիր։ Գարիկին ոգևորում է փաստը, որ հայ երեխաներն իրենց նախագծերի, ներկայացումների ժամանակ ուրախանում են, մեծ բավականությամբ են հեռանում։

Նրան ոգևորում է նաև սոցհարթակներում առկա դրական արձագանքները։ Լինելով հոգատար և ուշադիր հայր՝ Գարիկը մեծ բավականություն է ստանում երեխաներին ուսուցողական բնույթի նյութերով զվարճացնելը։ Առաջիկայում նոր նախագծեր են սպասվում։

Գարիկն իր նոր նախագիծը վարելու է Մարինա Կրավեցի հետ միասին, որին ճանաչում է վաղուց և բարձր է գնահատում նրա տաղանդը՝ համարելով, որ նա երկրի ամենահիասքանչ հեռուստահաղորդավարներից մեկն է։ Հաղորդումը եթեր է հեռարձակվելու TNT հեռուստաալիքով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: