Ժամանակակից քաղաքական դաշտի ակտիվ ներկայացուցիչներից է Ն․ Զոհրաբյանը, ով նոր խորհրդարանում այդպես էլ չհայտնվեց, քանի որ չէր էլ առաջադրվել։ Շատերն իրենց ափսոսանքը հայտնեցին այդ առիթով։

Նաիրա Զոհրաբյանը հետընտրական փուլում քաղաքական ասպարեզում որոշակի պասիվություն է դրսևորում։ Նրան կարելի է տեսնել քննադատական խոսքով հանդես գալիս, սակայն ավելի հաճախ հանդեպ է գալիս անձնական բնույթի հրապարակումներում։

Նա նոր լուսանկար է հրապարակել, որն արված է բնության գրկում՝ խոտերի ու ծառերի շրջապատում։ Լուսանկարում Նաիրա Զոհրաբյանը հեծանիվ է վարում։

Օգտատերերը նկատել են, որ Նաիրա Զոհրաբյանը շատ ներդաշնակ է բնության հետ։ Օգտատերերը մշտապես ջերմորեն են վերաբերվում Նաիրա Զոհրաբյանի անձնական բնույթի հրապարակումներին։

Հիշեցնենք, որ նախկին քաղաքական գործիչը հետընտրական փուլում խոսել է նոր լրագրողական գործունեություն սկսելու մասին, ինչի համար մտադիր է բացել սեփական լրատվական հոլդինգը, որոը որոշակի գումարների հետ է կապված։