Ավդալյան Նազիկը հայկական եռագույնն ու պատիվը համաշխարհային հարթակներում բարձագույն դիրքերում պահած մարզուհիներից է։ Նազիկը որոշ հայտնի հանգամանքների բերումով միառժամանակ հեռացել է իրեն հարազատ ծանրամարտի ոլորտից։

Սա, սակայն, չի նշանակում, թե նա հեռացել է առհասարակ սպորտային աշխարհից, քանի որ Նազիկը շատ մարզիկների նման ապրում ու շնչում է սպորտով։ Վերջին տարիներին Նազիկը Հերացու անվան բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում է դասախոսում։

Երեսունհինգամյա մարզուհին նաև իր զավակին է մեծացնում։ Այս տարի ամառը հայտնի մարզուհին որոշել է հանգստանալ Հավայան չքնաղ կղզիներում՝ հանգստի կադրերով կիսվելով իր հետևորդների հետ։ Նա լուսանկարներ է տեղադրել ջրի և մայրամուտի ֆոնին՝ մեջբերելով Մեհմեթ Մուրադ Իլդանի հետևյալ միտքը․

«Մայրամուտն ամենահոգևոր պահն է, երբ մարդկությունը հանդիպում է տիեզերքի արտասովոր ոգու հետ»։ Լուսանկարներում Նազիկը սպորտային հագուստով է։ Նրա հետևորդները սիրելի մարզուհու հրապարակմանը շատ ջերմ են արձագանքել։