«Յանի ինչներիս էր պետք էս քոսոտ անկախությունը։ Դե չենք կարողանում մեզ պաշտապանել էլի հո զոռով չի։ Հենա մտնենք Ռուսաստանի կազմ, հանգիստ ապրենք։ Հետո կինը․․․»

Գոհար Հայրապետյանը գրում է․ «Եթե ուզում ես հասկանալ Հայաստանի սոցիալական տարբեր շերտերի պատկերացումները, պարզապես նստիր վարսավիրանոցում և ուշադիր լսիր, թե ինչ են խոսում։ Երկու կին մազերը ներկած նստած էին և գլոբալ աշխարհաքաղաքական վերլուծությունն էին անում ու կիսվում Հայաստանի ապագայի մասին իրենց պատկերացումներով։ Նրանցից մեկն ասաց․

— Յանի ինչներիս էր պետք էս քոսոտ անկախությունը։ Դե չենք կարողանում մեզ պաշտապանել էլի հո զոռով չի։ Հենա մտնենք Ռուսաստանի կազմ, հանգիստ ապրենք։

Հետո կինը վերցրեց Դուբայից գնած իր Գուչչի պայուսակը, հանեց վերջին մոդելի iPhоne-ը, զանգեց ենթադրաբար որդուն և ասաց․

— Սմբածիկ, դառագոյ, ես 1 ժամից կվերջացնեմ։ Կգաս հետևիցս, ջիպը կվերցնես, մի հատ մտնենք ՍԱՍ նոր տարվա համար մի երկու կսիատ մնացած բան կա առնենք։

Ես անկեղծորեն փորձում էի զսպել ինձ ու չմիջամտել, բայց այդ վերջին նախադասությունը եղավ ճակատագրական։

Պարզապես բացատրեցի կնոջը, որ այդ «քոսոտ», ինչպես ինքն է ձևակերպում անկախության համար մենք շատ բարձ գին ենք վճարել։ Որ առ այսօր քրդերը զենքը ձեռքներին կռվում են սեփական պետականության համար։ Որ աշխարհում բազմաթիվ ազգեր կան և միայն մոտ 200-ն ունի պետություն։ Ու Հայաստանը այդ քիչ բախտավորներից մեկն է։

Ու եթե իրենց թվում է, որ մտնելով Ռուսաստանի կազմ՝ ապահով ապրելու են, չարաչար սխալվում են։ Որովհետև եթե հիմա տիկինը լիներ ՌԴ քաղաքացի Դուբայում կամ Եվրոպայում այդ Գուչչի պայուսակը իրեն չէին վաճառի, ավելին՝ անգամ վւզա չէին տա, այդ հեռախոսը չէր կարողանա թարմացնել, իսկ Սմբածիկը հիմի ոչ թե ջիպով իր հետևից կգար ՍԱՍ առևտրի, այլ մոբիլիզացված էր ու Ուկրաիանյում մի խրամատում վախից դողում էր՝ մասնակցելով լրիվ ուրիշ մարդկանց պատերազմին։

Ես միայն մի առաջարկ ունեմ նման մարդկանց․ դուք այսօր եզակի հնարավորություն ունեք շատ արագ դառնալու ՌԴ քաղաքացի։ Ռուսաստանը գրկաբաց կընդունի թե ձեզ, թե մոբիլիզացիայի ենթակա ձեր որդիներին։ Եթե պետք է մենք տոմսը կգնենք, հանգիստ գնացեք: Ամանորին ես միայն մի երազանք եմ պահում 2020 թ․ հետո․ որ Հայաստանը կարողանա պահպանել իր անկախությունը և սուվերենությունը։

Ու չեմ դադարելու խոսել սրա կարևորությունից։ Որվհետև մեզ թվում է, թե դա ակնհայտ է, բայց մոռանում ենք, որ ցածր գրագիտության պարագայում մարդիկ շատ արագ ընկնում են կոնկրետ կենտրոններից եկող քարոզչության տակ և չեն հասկանում սրա կարևորությունը»։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.17 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: