Մոնիկա Նազարյանը երկար ժամանակ իր մշտական ակտիվությունը չէր ցուցաբերում սոցհարթակում, որն էլ նրա երկրպագուներին անհանգստացրել է։ Խախտելով այդ լռությունը՝ Մոնիկան տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր նորության մասին։

Գուսան Արտակ Արամյանը Մոնիկայի համար նոր երգ է գրել, որը մայրական սիրո թեմայով է։ Մոնիկան, երգելով երգն իր համար ու վայելելով այն, որոշել է այդ կատարմամբ կիսվել նաև իր երկրպագուների հետ։ Մոնիկան միացրել է երգի անմշակ ձայնագրությունը։

Երգչուհին նշում է, որ մայրական սիրո թեմայով գրված բոլոր ստեղծագործություններն էլ լավն են, սակայն նրա սրտին շատ սիրելի ու հարազատ է դարձել այս նոր երգը, որը մեծ սիրով է կատարում։

Դեռևս երգը չունի իր գործիքավորումը, համապատասխան աշխատանք չի տարվել երգի վրա, սակայն Մոնիկան այն ներկայացնում է առաջինը հենց իր հանդիսատեսին։ Մոնիկայի կատարումը կարող եք վայելել կից ներկայացված նյութի մեջ։