Մոռացա ասեմ, ժողովուրդ ջան․․․ Գուրգեն Դաբաղյանը տեսանյութ է հրապարակել

Սիրված ու հանրաճանաչ երգիչներից Գուրգեն Դաբաղյանին հաճախ կարելի է տեսնել նոր աշխատաքներ ներկայացնելիս։ Նա այս փուլում խիստ ակտիվ է, ինչն էլ երևում է նոր երգերի պրեմիերաների տեսքով։

Դեռ նախորդ երգի պրեմիերայից չի անցել մեկ ամիս, ինչ երգիչը նոր ստեղծագործություն է պատրաստվում ներկայացնել իր երգարվեստի սիրահարների դատին՝ սպասելով նրանց գնահատականին։

Գուրգենը քիչ առաջ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ խոսում է նոր գործի մասին՝ տեղեկացնելով, որ երգը վերնագրված է «Գիտեմ-Գիտեմ», այն հանրայնացվելու է հենց ժամը 20։00-ին։

Երգիչը տեղեկացնում է, որ ինքը հետևում է իր սոցհարթակում տեղ գտած բոլոր մեկնաբանություններին, ուստի հորդորում է լինել ակտիվ ու արձագանքել այնտեղ՝ կիսվելով երգից ստացած տպավորություններով։

Գուրգենի պատրաստած տեսանյութը, որտեղ նա դիմում է իր երգարվեստի սիրահարներին ու ակնկալում նրանց գնահատականը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: