Մոնիկա Նազարյանը ամիսներ շարունակ ամուսնու հետ գտնվում էր Հայաստանում։ Այստեղ նրանք միասին կազմակերպել են փոքրիկ Վիկտորիայի մկրտության սիմվոլիկ արարողությունը, ինչպես նաև Մոնիկան տարբեր առիթներ է ստեղծել իր երկրպագուների հետ հանդիպելու համար։

Արդեն մի քանի օր է, ինչ ամուսինները գտնվում են Կիևում։ Մոնիկան այսօր նաև մասնակցել է հարսանեկան արարողության, որի շրջանակներում հանդես է եկել նաև ելույթով։ Մոնիկան իր սոցհարթակում նաև մի ուշագրավ տեսանյութով է կիսվել։

Տեսանյութը բացառիկ է նրանով, որ այստեղ Մոնիկան առաջին անգամ ցույց է տալիս իր չքնաղ դստրիկին՝ Վիկտորիային, ով փորձում է ձայնի ուղղությամբ գտնել իր մայրիկին։

Հիշեցնենք, որ Մոնիկան Վիկտորիայի դեմքն առաջին անգամ ցուցադրել էր, երբ բոլորել էր աղջնակի քառասուն օրականը։

Հուզիչ է նայել, թե ինչպես է Վիկտորիան ուրախանում և սկսում պարել մոր գեղեցիկ ձայնի հնչյունների ներքո։ Մայրն առանձնահատուկ սիրով ու քնքշությամբ է երգում իր դստրիկի համար, ինչից հաճույք է ստանում նաև Վիկտորիան։