Մհեր Արմենիան նոր նախաձեռնություն է մեկնարկել՝ Շուռնուխից գալով դեպի Երևան։ Նա նախատեսում է Երևանում լինել տասն հինգ օր անց՝ նոյեմբերի յոթին։

Մհերի շարժման նպատակը նոյեմբերի իննին սպասվող Փաշինյան Ալիև հանդիպման ժամանակ նախատեսվող փաստաթղթի ստորագրման խոչընդոտումն է։

Մհերը տեղեկացնում է, որ այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումը խոչընդոտելու համար իրենք պահանջում են Ն․ Փաշինյանի հրաժարականը, իսկ գործադիր և օրենսդիր մարմինների աշխատանքին իրենք դեմ չեն։

Մհերը տեղեկացնում է, որ իրենց շարժումը ներկայումս երեք անձանցից է կազմված, սակայն հույս ունեն, որ շուտով իրենց շարքերը կհամալրվեն։

Նշենք, որ տարածքային խնդիրներ ունեցող ճանապարհային հատվածները ակցիայի մասնակիցներն անցել են մեքենայով, քանի որ հակառակ դեպքում հնարավոր էր վտանգի առաջ կանգնեին, քանի որ իրենց քայլը գուցե պրովոկացիա դիտարկվեր։

Մհերը քիչ առաջ մեկնաբանել է, որ իրենք Գորիսից կշարունակեն իրենց ճանապարհը ոտքով։ Մհերի կազմակերպած ուղիղ եթերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։