Մհերի կինն այցելել է նրան․ Մհերը լուսանկար է տեղադրել և գրառում արել

Մհերն այսօր հայտարարել է հացադուլի ընթացքը դադարեցնելու և Սյունիք մեկնելու իր նպատակների մասին։ Վերջին յոթ օրվա ընթացքում Մատենադարանի մոտ հացադուլի մեջ գտնվող երգիչը, ով հավակնություններ ունի պետական գործունեությամբ զբաղվելու, այնտեղից լուսանկար է հրապարակել կնոջ հետ։

Նա իր տեղադրած լուսանկարը մեկնաբանել է ընտանեկան ավանդույթների ու ամրության համատեքստում։ Երգիչը մասնավորապես գրում է․

«Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից: Տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի։ Ամուր ընտանիքները ջանք են պահանջում: Ձեր ընտանիքը կօրհնվի, եթե դուք անեք այն ամրացնելու ձեր մասը:

Երջանկությունը կերտվում է նախ և առաջ մանրուքներից։ Սիրե՛ք միմյանց, գնահատե՛ք միմյանց, կարողացեք ներել ու միմյանց ընդունել ոչ միայն ուրախության, այլ նաև տխրության մեջ:

Այդժամ սերն ու երջանկությունը կդառնան Ձեր մշտական ուղեկիցները ողջ կյանքի ընթացքում»,- ընտանիքի և ընտանեկան երջանկության մասին իր խոհափիլիսոփայական մտքերը եզրափակել է Մհերը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: