Գրող Համբարձում Համբարձումյանը գրում է․ «Սենց էլ անելանելի վիճակ։ Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ գուցե նույնիսկ դրդմամբ միջանցքի թեման ա ուզում առաջ տանել։ Երկուսին էլ ձեռք ա տալիս։ Արևմտամետները ասում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմեք, բայց ՄԱԿ-ը Հայաստանին պաշտպանող զորք չի ուղարկելու։

Մի՞թե դա Ռուսաստանի ձեռքերը չի բացելու, որ տան Ադրբեջանի միջոցով Սյունիքն էլ պոկեն, «միջանցքը» տան թուքերին, մնացածն էլ նոր բազայով փակ տարածք սարքեն, ոնց որ Արցախ ենք գնում գալիս 10 տեղ կանգնելով, էդպես Սյունիք գնանք գանք։ Բացի այդ ներքաղաքական հարց է լուծվում՝ «մինչև քոք» փոշիացնել Նիկոլի ձայները։ Երկընտրանքի առջև են դնում, կամ մեր ուզածը կանես, կամ իշխանության հույս չես ունենա։ Ընտրությանը մնացած էս օրերը անվերջանալի են թվում։ Տպավորություն ունեմ, որ մինչև վերջին օրերը շարունակվելու են էս սադրանքները։

Գիշերը մտածում էի մի 50 հազար հրապարակում հավաքվենք, գնանք սահմանի վրա կանգնենք ու մինչև մեր տարածքի վերջը քայլենք, ադրբեջանցի զինվորներին հետ տանք դեպի իրենց տարածք։ Խելահեղ միտք ա, բայց ինչ-որ ձև պետք ա ցույց տանք, որ դիմադրության ռեսուրս ունենք, մինչև ինչ-որ իշխանություն կձևավորվի, որը կխոսի ժողովրդի հետ, կասի Ռուսաստանին ճանապարհ տալու ռիսկերի մասին, դա մերժելու ռիսկերի մասին։

Գրում եմ Ռուսաստանին, որովհետև էդ ճանապարհը իրենք են ուզում վերահսկել, էս պատմությունը դրա մասին ա։ Նախընտրական ժամանակ ա, բայց ոչ մի ուժ չի խոսում, թե իշխանության գալուց հետո ինչ ա անելու։ Մի քանի ակնարկ ՀԱԿ-ից, ավելի ճիշտ Լիպարիտյանից ու վերջ։

Հարցը էն ա, որ ամենայն հավանականությամբ ընտրությունից հետո էլ էս վիճակը կշարունակվի։ Մտածում եմ, որ Լևոնը կարա ինքնիշխանության մնացորդները պահի, ռուսների ու թուրքերի հետ լեզու գտնի, բայց գիտեմ, որ մեծամասնություն հավաքելու հնարավորությունը քիչ ա»։