«Մի օր իր ստուդիայում մի երգչուհու համար երգեր էի բերել, որ Հայկոն գործիքավորեր: Ամաչում էի․․․» ի՞նչ են պատմում Հայկոյի մասին

Աննա Հովները գրում է․ «Այսօր Հայկոյի ծննդյան տարեդարձն է։ Բացառիկ անձնավորություն էր։ Մենք երբեք մոտ ընկերներ չենք եղել, բայց երբ տեսնվում էինք` միշտ ջերմ գրկախառնվում և զրուցում դեսից դենից: Ինքը այդպիսինն էր. ջիգյարով, դրական էներգետիկայով ու միշտ պոզիտիվ:

Հայկոն հանճարեղ երաժիշտ է: Ասում եմ ներկա ժամանակով, որովհետև իր ստեղծագործությունները ողջ են և մինչև այսօր ապրում ու ապրելու են մեր հոգիներում: Նա ուներ մարդուն ոգի պարգևելու բացառիկ ունակություն:

Ես նոր էի սկսում, ինքն էլ վաղուց ճանաչված վաստակավոր արտիստ էր, բայց երբեք աստղայինով չէր տառապում: Մի օր իր ստուդիայում մի երգչուհու համար երգեր էի բերել, որ Հայկոն գործիքավորեր: Ամաչում էի, վստահ չէի իմ մեջ:

Շոուբիզնեսի դառը պտուղները դեռ նոր էի քաղում: Հայկոն լսեց առաջին նոտաները, մի անգամից նստեց գործիքի մոտ և սկսեց նվագել հենց այն ձևով, ինչպես ես պատկերացնում էի գործիքավորումը: «Ան, շատ լավն են, կեցցես, ցավդ տանեմ» խոսքերն ինձ օդ բարձրացրեցին:

Եթե ինքը հավանում է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Հայկո, դու միշտ կաս մեր սրտերում. ռոմանտիկ, պարկեշտ, բարի և անսահման տաղանդավոր մարդ։ Շնորհավոր երկնային ծնունդդ»

Рейтинг
( 5 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: