«Մի օր Աղավնին՝ Վրեժի քույրը, երազ է տեսնում: Ձյուն է գալիս, շա՜տ, լիքը, անծայրածիր․․․»

Գեղամ Նազարյանը գրում է․ «Հերոս Վրեժ Մարտիրոսյանին, այնպես էլ մյուս հերոսներին չեն թաղել, այլ ճանապարհել են Երկինք: Սրբերին, հերոսներին չեն թաղում: Հերոս Վրեժ Մարտիրոսյանի քույրը՝ Աղավնին, ինչպես հազարավոր նահատակների ընտանիքի անդամները, հաճախ են հիշում հերոսներին, հիշում են, օրինակ, որ ամենափոքր հասակից պայքարել են անարդարության դեմ:

«Չեմ ճանաչել ավելի բարի մեկին, ով բաց ճակատով առանց մտածելու ըմբոստանում էր ամենաչնչին անարդարության դեմ անգամ, թեկուզ որ դա իր նկատմամբ չլիներ»,- վկայում է մեր հերոսի քույրը: Մի օր Աղավնին՝ Վրեժի քույրը, երազ է տեսնում: Ձյուն է գալիս, շա՜տ, լիքը, անծայրածիր։ Երկինքը ճերմակ էր, շուրջը՝ մեծ, աննման գեղեցիկ, հսկա եղեւնիներ ու փափուկ ձյուն, հաճելի, ոչ սառը։

Տղերքը ձնագնդի էին խաղում, կարկուտի նման կլոր ու խոշոր ձյան գնդիկներով: Խաղին բարձր ծիծաղն էր խառնվել, տղերքն էին՝ Վրեժը, Աբգարը, Միխը՝ Մխիթարը, Տիգրանը, Ավագը, Նարեկը, Սաշը, Կարենը, Ազիզը, Դավիթը, Հրանտը, Ազատը, Գեւը, Էրոն, Աբուլը, մյուս հերոսները: Ո՜նց էին ծիծաղում , քրջում ու անդադար ձնագնդիներ սարքում, իրար խփում, ծիծաղում։ Ի՜նչ տաք էր,, պայծառ, թեպետ արեւ չկար, որքան ջերմ էր մթնոլորտը։

Հերոսի քույրը ցանկանում է մոտենալ տղերքին, բայց վախենում է, որ իրեն եւս ձնագնդերով կհարվածեն: Եղբայրը՝ հերոս Վրեժը նկատում է, վազքով մոտենում քույրիկին: «Մի վախեցիր, արի, էրեխեքը քեզ չեն խփի, նայի՝ ինչ հավես ա..»:

Իրոք լավ էր, ջերմ էր, բայց Աղավնին այդպես էլ չի մոտենում, իսկ հերոս Վրեժը գրկելով քրոջն ասում է․ «Զատիկս, քիչ մնաց, շուտով ձյուն է գալու…» Հայաստանը սիրող, հայրենիքը սիրող հայեր ամուր եղեք, տղերքը մեզ համար անդադար աղոթում են, հավատացեք, ճերմակ ձյունը շուտով գալու է: Վստահ եղեք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: