Այսօր փոքրիկ հանդիպում է եղել մտավորականության որոշ ներկայացուցիչների հետ: Այս հանդիպման շրջանակներում ոմանք հատուկ ասելիքով են հանդես եկել:

Ի թիվս ոմանց՝ խոսել է նաև Շուշան Պետրոսյանը: Նշելով, որ ինքը ներկայանալու կարիք չունի, քանի որ մնացել է նույնը, ինչ եղել է, ու չի փոխվել, երգչուհին բոլորին հորդորել է չլռել:

Նա հիշեցրել է, որ իր համար դեռ երեք տարի առաջ էլ բարձրագույն ու գլխավոր արժեք է եղել ու մնում է Հայաստանն ու Արցախը: Արժեքների գնահատման համակարգում ոչինչ չի փոխվել:

Շուշան Պետրոսյանը նշել է, որ մտավորական է համարում հողին կառչած գյուղացուն, ով ամեն օր իր աշխատանքով պահում ու շենացնում է իր հողը: Իսկ ներկաներին երգչուհին հորդորել է խոսել, չհանդուրժել անհանդուրժելին:

Երգչուհին, հորդորելով իր նման չվախենալ ոչնչից, քանզի վախենալու ոչինչ էլ չկա, հեռանում է դահլիճից: Նրա խոսքն ամբողջությամբ կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ: