«ՄԻ մարդ, ով ծնվելու պահից կյանքս վերաիմաստավորեց․․․» Միշոյի մայրիկի շնորհավորական հուզիչ խոսքերն ուղղված որդուն

Հանրահայտ երգիչներից մեկի՝ Միշոյի ծննդյան տարեդարձն է։ Լրանում է ռեփերի երեսունութ տարին։ Նա, ի զարմանս շատերի, ստացել է բժշկական կրթություն, ինչպես նաև զբաղվել է բասկետբոլով։ Ուսանողական տարիներից հետաքրքրվել է ռեփով։

Շուտով նա իր մանկության ընկերների հետ համագործակցելով հիմնել է «Selected from…» կոչվող ռեպի խումբը, իսկ հետո հանդես է եկել ռեպային մի շարք երգերի կատարմամբ։

Միշոյի մայրը, որ Նոր Նորքի մշակույթի կենտրոնի ղեկավարն է, իր հարթակում հուզիչ շնորհավորական խոսքեր է ուղղել որդուն, որն այս պահին հեռու է նրանից։ Միշոյի մայրը գրել է․ «Այսօր տղայիս ծննդյան օրն է:

ՄԻ մարդ, ով ծնվելու պահից կյանքս վերաիմաստավորեց, մի մարդ, ում յուրաքանչյուր գործողություն հպարտանալու հնարավորություն է տալիս ինձ։

Մի մարդ, ում ստեղծագործությունները ստիպում են մտածել, մի մարդ, ում հանդեպ իմ սերը դարձնում է այս աշխարհը ավելի գեղեցիկ և բարի: Սիրում եմ քեզ և շատ կարոտում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: