Արփի Վան Սիրադեղյանը նախօրեին տաքսիով երթևեկելիս զրույցի է բռնվել վարորդի հետ։ Վերջինս մի դեպք է պատմել, որը ազդել է նրա վրա։ Արփին որոշել է այդ պատմությամբ կիսվել իր հարթակում։ Նա գրում է․ «Մի կին Դալմայում զեղչով շոր գնելու ոգեւորությամբ տարված 3 տարեկան երեխային մոռանում է տաքսու մեջ։

Մի ուրիշ կին է նստում ու նկատելով երեխային՝ ասում է. -էս ինչ լավ բալիկ ունեք։ Վարորդը վախեցած հետ է նայում ու տեսնում, որ երեխան մեջն է մնացել։ Երեխային գրկում ու սկսում է կանչել կնոջ հետեւից։ Կինն էլ թե.

-Ինչ ես գոռում, ապուշի մեկն ես, փողդ պակասել է։ Սա էլ թե. — Չէ, երեխադ է կողքիցդ պակասել։ Մի խոսքով շատ դժգոհ էր յանդեքսի վարորդը մեր երիտասարդ աղջիկների մեծամասնությունից։

Ասում է. — Սարսափելի անդաստիարակ են»,- իր գրառումը եզրափակում է Արփի Վան Սիրադեղյանը։