ՄԻՊ ղեկավար Արման Թաթոյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

ՄԻՊ հայտնի ղեկավար Արման Թաթոյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է քառասուն տարեկան։ Արման Թաթոյանը ծնունդով Երևանից է, նախ սովորել է ԵՊՀ իրավագիտության բակալավրիատում, ապա նաև մագիստրատուրայում։

Ժամանակին ավարտել է նաև նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ հեղինակելով մի շարք գիտական հոդվածներ ու մենագրություն։ Արման Թաթոյանը կրթություն է ստացել նաև արտերկրում, որից հետո վերադարձել է հայրենիք։

2003 թվականից հայրենիքում Թաթոյանը մասնագիտական գործունեություն է ծավալել՝ զբաղեցնելով տարատեսակ պատասխանատու և կարևոր պարտականություններ ու պաշտոններ։ Վերջին տարիներին նա ղեկավարում է ՄԻՊ կառույցը։

Այս կառույցում պաշտոնավարելու տարիներն համընկան Հայաստանի համար ամենաճակատագրական դեպքերի հետ։ Գործի բերումով ՄԻՊ ղեկավարը շատ հաճախ է լինում սահմանին, ծանոթանում տեղի հարցերին, հանդես գալիս զեկույցներով։

Արման Թաթոյանն ամուսնացած է Գայանե Մակարյանի հետ։ Նրանք միասին համատեղությամբ ապրում են Արման Թաթոյանի ծնողների հետ միասին։ Արման Թաթոյանը երկու զավակների հայր է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: