Սիրված ու վաստակաշատ երգչուհի Սյուզան Մարգարյաննն այսօր բացառիկ ու հուզիչ տեսանյութ է տեղադրել իր հարթակում։ Երգչուհին շատ սակավ է նման հրապարակումներ անում։ Սա այն բացառիկ հրապարակումներից է, որ նվիրված է երգչուհու սիրելի ու մտերիմ ընկերոջը։

Խոսքը տաղանդաշատ կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մասին է, ով արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ֆիզիկապես իր մտերիմների հետ չէ։ Սյուզան Մարգարյանը և Ալլա Լևոնյանը հիշել են իրենց սիրելի ընկերոջ գեղեիկ երաժշտական ստեղծագործություններից մեկը։

Երգչուհիները հուզվում են երաժշտական կատարման ժամանակ և գրկախառնվում։ Սյուզան Մարգարյանն իր հարթակում տեղադրել է այդ երգի իրենց կատարումից մի հատված։ Երգչուհին տեսանյութին կից գրել է հետևյալ մեկնաբանությունը․ «Միշտ հիշելու ենք ընկերոջս՝ Արթուր Գրիգորյանի հիասքանչ երգերը»։

Սյուզան Մարգարյանի և Ալլա Լևոնյանի կատարմամբ Արթուր Գրիգորյանի երգերից մեկից մի փոքրիկ հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։