Արուս Տիգրանյանը սիրուն կարգավիճակում է։ Նա ուշագրավ մանրամասներ է պատմել իր անցած փոթորկոտ ու հագեցած անձնական կյանքի մասին։ Արուսը չի թաքցնում, որ ինքն ու ներկայիս ամուսինը մինչ ամուսնանալու որոշում կայացնելը շուրջ մեկ տարի համատեղ են ապրել։

Արուսը նաև պատմում է, որ ամուսնու՝ Հարութի հետ ունեցել է վեճեր, անհամաձայնություններ, եղել են պահեր, որ հեռացել են իրարից, բայց միշտ միակ մարդը, որի կողքին Արուսը ցանկացել է լինել, հենց Հարութն է։

Ըստ Արուսի՝ Հարութը բավականին հասկացող ու աջակցող մարդ է։ Նրա համար նույնպես հետաքրքիր փուլ է, քանի որ փոխվում է պատասխանատվության չափերը։

Արուսը շատ նրբազգաց է իր կարգավիճակով պայմանավորված։ Նա իր ապրումների մասին երբեմն բարձրաձայնում է, որ ավելի թեթևացնի ու հեշտացնի նմանատիպ խնդիր ունեցող այլ անձանց հոգսերը։

Արուսի ներսի փոթորիկների, ինչպես նաև անձնական այլ կարևոր անկեղծ մանրամասների մասին կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։