Միհրան Ծառուկյանն անչափ գեղեցիկ ու հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Հանրահայտ երգիչներից Միհրան Ծառուկյանը նորությամբ է հանդես եկել։ Նրա յութուբյան հարթակում նոր երգի պրեմիերա է ներկայացվել, որը նվիրված է հավերժական թեմաներից մեկին՝ մայրական սիրո թեմային։

Միհրանն իր երգի հրապարակմանը կից մեկնաբանություն է թողել երգի բովանդակության մասին։ Նա հատկապես կարևորել է հայ մայրերի դերն ու նշանակությունը ընտանեկան ջերմության և ազգային ավանդույթների իրական պահապան հարցում:

Երգիչը գրել է նաև, որ չնայած ոչ բոլորս ենք ամեն օր մայրերին խոստովանում մեր սիրո մասին, սակայն հավատացնում է, որ մշտապես բարձր ենք գնահատում նրանք անմնացորդ նվիրյալի առաքելությունը:

Միհրանն իր երգը նվիրում է հատկապես հերոսածին հայ մայրերին՝ մաղթելով, որ այսուհետ նրանց աչքերում մշտապես փայլի ուրախության լույսը։ Մոր կերպարը կերտել է Ծովինար Մարտիրոսյանը։

Երգը վերնագրված է «Մամա», երաժշտությունը հեղինակել է Գալստյան Վարդանը, իսկ խոսքերը՝ Հարութ Թիթիզյանը։ Միհրանի ներկայացրած հուզիչ ստեղծագործության պրեմիերան ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: