Միհրան Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է նշել Վարդավառը

Հայտնի երգիչ Ծառուկյան Միհրանը տիկնոջ՝ Արփիի հետ, երաժշտական մասնավոր դպրոց է ստեղծել՝ փոքր տարիքի երեխաներին վոկալի և երաժշտության դասեր տալով։ Միհրանն էլ, Արփին էլ իրենց հարթակներում հաճախ են ցուցադրում իրենց սաներին՝ կադրեր հրապարակելով նաև դասերի ընթացքից։

Այսօր հայտնի երգիչը կարճ տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով, թե ինչպես է անցել իր Վարդավառը։ Տեսանյութին կից նա գրել է, որ նախընտրում է Վարդավառը նշել իր սաների հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Միհրանը մի խումբ սաների ջրցան խաղալիքով ջրում։

Հատկանշական ու զվարճալի է, որ ջրվող երեխաներից ոչ բոլորն ունեն ջրցան խաղալիքներ․ ջրելու պրոցեսը փոխադարձ չէ, ինչպես կարելի է ենթադրել նման պարագանելում։ Երեխաներից քչերի ձեռքին կա ջրցան խաղալիք, իսկ մյուսները մի կերպ պաշտպանվում են ջրից։

Միհրան Ծառուկյանի տեղադրած այս զվարճալի ու կարճ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: