Միլաս` ամենաապահով ձեռքերում․ Սիլվա Հակոբյանը լոսանկար է հրապարակել

Սիլվա Հակոբյանն ուշագրավ լուսանկար է հրապարակել, որտեղ իր դստրիկն է՝ շատերի սիրելի փոքրիկ Միլան՝ զինվորների գրկում։ Երգչուհին լուսանկարը վերնագրել է հետևյալ ձևակերպմամբ․ «Միլաս` ամենաապահով ձեռքերում»։

Երգչուհին լուսանկարին կից տեղադրած հեշթեգներում իր հպարտությունն է հայտնել երիտասարդ զինվորների խիզախության և արիության համար։

Օրեր առաջ էլ երգչուհին մեկ այլ ուշագրավ լուսանկարային կադրե էր տեղադրել իր էջում, որտեղ իր գեղեցիկ ընտանիքն է պատկերված՝ իր ամբողջական կազմով։ Այդ լուսանկարում Սիլվան ամուսնու՝ Նորայրի և դստրիկի՝ Միլայի հետ է։

Նրանք հանգստյան գեղեցիկ օր են անցկացրել Ջերմուկում, որտեղ էլ լուսանկարվել են՝ հավերժացնելով գեղեցիկ պահը։

Սիլվայի լուսանկարներին մշտապես երկրպագուները մեծ ջերմությամբ են արձագանքում, և այս առումով նրա վերջին հրապարակումները ևս բացառություններ չեն։

Ակնհայտ է, որ Միլայի ծնողներն անում են հնարավոր ամեն բան իրենց դստրիկին երջանիկ և անմոռանալի պահերով լեցուն մանկությամբ ապահովելու, սիրով շրջապատելու համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: