Հանրաճանաչ արտիստուհի Քրիստինա Եղոյանը Ամերիկայում բավականին շատ ժամանակ է տրամադրում համացանցային ակտիվություն ապահովելուն, քանի որ նա այդ եղանակով է հիմնականում կապ պահում իր հետևորդների, իրենով հետաքրքրվողների հետ։

Քրիստինե Եղոյանն իր հրապարակումների հիմնական մասը բալիկի ծնունդից հետո հենց բալիկին՝ չքնաղ Լեային է նվիրում։ Պատահական չէ, որ արտիստուհու կապուտաչյա դստրիկը դարձել է շատերի սիրելին։ Շատերը սիրով են հետևում հատկապես Լեայի մասնակցությամբ արված Քրիտինայի հրապարակումներին։

Քրիստինայի դստրիկի մասնակցությամբ հերթական հոլովակի մեջ մայրը ցուցադրել է, թե ինչ վիճակում է աղջնակը հայտնվել։ Փոքրիկ անուշիկ չարաճճին ամբողջությամբ պատվել է շրճագույն հատիկներով։ Այդ ամենով հանդերձ՝ երեխան չարաճճիորեն ծիծաղում է՝ հասկանալով իր արարքի հետևանքը։

Քրիստինայի հրապարակած այս զվարճալի տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքն իր չարաճճիությունների վրա զվարճանում փոքրիկ Լեան, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։