Արման Կարապետյանը արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսներից է: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 24-ին: Արմանն իր զինծառայությունն անց է կացրել Ջաբրաիլի Արա Լեռ զորամասում:

Արմանը պшտերազմի մեկնարկի նախօրեին շատ անհանգիստ է եղել և չի կարողացել երկար խոսել ծնողների հետ:

Պшտերազմի մեկնարկից հետո Արմանի հետ կապվել այդպես էլ հնարավոր չի եղել, սակայն հայրը՝ Ռուդիկ Կարապետյանը խոստովանում է, որ իրենք միշտ արթուն են պահել հույսը:

Այդ փաստը խիստ մտահոգիչ է եղել նրա հարազատների համար, քանի որ Արմանը շատ ճարպիկ, հնարամիտ, ակտիվ տղա էր և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով միիշտ հեռախոս էր գտնում ու կապ հաստատում ծնողների հետ:

Պшտերազմի մեկնարկից միայն չորս ամիս անց է Արմանի զnհվելու մասին լուրը հասնում ծնոնղերին: Նրանք մինչ այդ հույսով հավատացել են իրենց որդու ողջ լինելու մտքին, սակայն հունվարի 16-ին ծնողներին են տալիս անմահացած Արմանի մարմինը: