Մեքենան գրադարանի վերածած և ուղևորների համար ինտելեկտուալ ժամանց ապահովող վարորդը գտնվել է․ ո՞վ է նա

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցային հարթակի տարբեր օգտատերեր պատմում են այն մասին, որ օգտվել են Յանդեքս հանրահայտ տքասի ծառայությունից ու նվեր են ստացել հետաքրքիր գիրք։ Ի վերջո գտնվել է այդ անհատ, որը գրքեր է նվիրում բոլոր ուղևորներին։

Նրա անունն Ազիկյան Արշակ է։ Արշակը մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Գյուղինստիտուտը, իսկ վերջին երեսունհինգ տարիների ընթացքում աշխատում է որպես վարորդ։ Մինչ այդ աշխատել է Մասիս քաղաքում՝ այնտեղ գործող պահածոների գործարանում։

Նա ծնունդով Ալաստանից է, որը գտնվում է Ջավախքում։ Նա ստեղծել է մի ընկերությունը, որը անվանել է իր ծննդավայրի անունով ու սկսել է գրավաճառությամբ զբաղվել։ Գրավաճառությունը Արշակի սիրելի զբաղմունքներից է արդեն տասը տարի։

Նա տաքսի վարելիս իր ուղևորներին առաջարկում է սրահում առկա գրքերից կարդալ, իսկ ուղևորության վերջում այն նվիրում է նրանց։ Նրա այդ քայլը հատկապես արտերկրացիներն են գնահատում՝ հիացմունք արտահայտելով ինտելեկտուալ վարորդի նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: