Հայկ Թորոյանը գրում է․ «Մեր Վրաց բարեկամները երբեք այսքան ջերմ և անմիջական չեն գտնվել Հայաստանի իշխանությունների և հենց Հայաստանի նկատմամբ, այստեղ այն ինչ ես տեսնում եմ, պարզապես չեմ շտապի բարձրաձայնել, ուղղակի կասեմ, որ ամեն բան գնում է ԴԲԱ ԼԱՎԸ։

Հ.Գ. Ինչպես նկարներում երևում է, Վրաստանի ղեկավար Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանին և Հայաստանից Վրաստան մեկնած բոլոր բարձր պաշտոնյաներին հրավիրել է ճաշկերույթի և նկարներից կարելի է նաև հասկանալ, որ ընթրիքի շուրջ երկու երկրների ղեկավարությունը շփվել են շատ ջերմ և անմիջական։

Այսպես Հայաստանը մոտենում է Արևմուտքին, բայց պետք է խնդրեմ, որ էլ ավելի ուշադիր լինեք, թե վերջին օրերին տեղի ունեցող արտաքին քաղաքականության շուրջ Հայաստանի բարիդրացիական շփումները, որ տեղի են ունենում Եվրոպական երկրների հետ, ապա սա նոր խուճապ է առաջացնելու ՀՀ-ում որոշ ռուսամետ երևույթների շրջանակներում։

Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»,- իր գրառումը եզրափակել է Հայկ Թորոյանը։