Մեր պատասխանը Չեմբեռլենին։ Առյուծ սերունդ պիտի մեծացնենք․ Վահե Տեր-Մինասյանն ընտանեկան լուսանկար է տեղադրել

Տեր-Մինասյանների ընտանիքում անցնող օրը տոնական է եղել, քանի որ ընտանիքի անդամները հավաքվել են մեկ հարկի ներքո, որ տոնեն ընտանիքի կրտսեր անդամի՝ Լևոնի տարեդարձը։ Մեկ տարի առաջ այս օրը Վահե Տեր-Մինասյանի ընտանիքում լույս աշխարհ եկավ Լևոնը։

Այսօր հանրահայտ բժիշկը հոր, քրոջ՝ Սոնայի, տիկնոջ և երեխաների մասնակցությամբ ընտանեկան ջերմ և ուրախ կադր է տեղադրել, որտեղ ընտանիքն ամբողջական կազմով հավաքվել է մեկ հարկի ներքո։

Նշենք, որ Վահեի քույրը՝ Սոնան, ևս բժշկական կրթություն ունի, սակայն նա ապրում է Ամերիկայում։ Սոնան բնակություն է հաստատել Ամերիկյան Տորոնտո քաղաքում, սակայն հաճախ է լինում Հայաստանում։

Վահեն իր տեղադրած լուսանկարին կից այսպիսի միտք է գրառել․ «Առյուծիկիս առաջին տարեդարձը, կամ մեր պատասխանը Չեմբեռլենին։ Առյուծ սերունդ պիտի մեծացնենք»։

Լուսանկարի ներքո ընտանիքի բարեկամները շնորհավորել են Լևոնին՝ նրան ցանկանալով, որ շարունակի արժանավոր գերդաստանի լուսավոր շառավիղը։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: