Մեր կիրակին․ Ալեն Սիմոնյանի կինն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել

Մարիամ Մարգարյանը անցնող կիրակին հաճելի միջավայրում է անցկացրել։ Նա եղել է երեխաների և ամուսնու հետ խաղաղ մի վայրում։ Վերջերս նոր բալիկով համալրված ընտանիքի մայրը ավելի հաճախակի է ընտանեկան լուսանկարներ տեղադրում։

Այս անգամ Մարիամն անցնող կիրակիի մասին պատմող լուսանկարներ է տեղադրել իր, երկու բալիկների և Ալեն Սիմոնյանի հետ միասին։ Մարիամը առանձահատուկ երջանիկ է երեխաների ներկայությունից։

Նա նաև սիրում է կրկնել, որ իրենց կրտսեր տղան՝ Էրիկը, արտաքնապես իրեն է շատ նման։ Փոքրիկ Էրիկը, չնայած փոքր տարիքին, բավականին ժպտերես երեխա է։

Նշենք, որ ընտանիքը վերջերս մասնակցել էր նաև Թումոյին նվիրված լայնածավալ միջոցառմանը։ Այդ միջոցառմանը նրան հետ էր նաև նրանց ավագ դուստրը՝ Վիկտորիան, ով այս տարվանից այլևս դպրոցական է։

Վիկտորիան Պուշկինի դպրոցի սաներից է։ Նրան անձամբ հայրիկն ու մայրիկն են դպրոց ուղեկցել գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: