Շահբարյանների ընտանիքը պատերազմի օրերին կորցրեց իր ամենաթանկը՝ Տիգրան որդուն։ Նա իր զինծառայությունն իրականացնում էր Հադրութում։ Հոկտեմբերի տասնմեկից հետո Տիգրանի հարազատները տղայի մասին տեղեկություն չունեն։

Այդ օրը նրանց վաշտը Ակնայից գնացել է Հադրութ, որից հետո էլ կապը շատերի, այդ թվում նաև Տիգրանի հետ կորել է։ Տիգրանը ոչ միայն զինվորականի կարգավիճակով է մասնակցել պատերազմին, այլ նաև եղել է բուժակ՝ օգնելով այդ օրերին օգնության կարիք ունեցող զինվորներին։

Տիգրանի ծնունդից քսանմեկ տարի հետո Շահբարյանները որոշել են նոր ծնունդի կյանք պարգևել։ Լույս աշխարհ է եկել աղջնակ, որին Լյուսի են անվանակոչել։ Ընտանիքում կարծում են, որ Լյուսին լույսի շող է, որը եկել է իրենց ընտանիքում նոր լույսի շող վառելու։

Տիգրանի մայրը՝ Արմինե Հարությունյանը, և հայրը՝ Տոնականը, շատ նմանություն են տեսնում Տիգրանի և նորածին Լյուսիի արտաքինի մեջ։ Նրանք ասում են, որ Լյուսիին գրկելիս այնպիսի տպավորություն ունեն, կարծես Տիգրանին են գրկում։