Հանրաճանաչ ու հաջողակ դիմահարդար Ագա Քանքանյանն իր ընտանիքի անդամների՝ ամուսնու, դստեր ու որդու հետ նույնպես տեղափոխվել է Նահանգներ։ Նա այնտեղ է զավակների կրթության հարցերի բերումով։ Ագայի զավակները Նահանգներում են շարունակում կրթություն ստանալ։

Մայիսի տասնյոթին Ագան տանեցիների հետ նշել է ընտանիքի գեղեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ դստեր՝ Վիվիենի տարեդարձը։ Այդ առիթով նա ու ընտանիքի մյուս անդամները ստացել են շնորհավորական մեկնաբանություններ ու նամակներ։

Ի պատասխան այս ամենի՝ Ագան գրել է հետևյալը․ «Մեր ընտանիքի անւնից ուզում եմ շնորhակալություն հայտնել բոլորիդ ջերմ շնորհավnրանքների համար։ Մենք ուզnւմ ենք, որ դուք, հարազատներս, միշտ մեր կողքին լինեք և միշտ երջանիկ տեսնենք ձեզ։

Ու քանի nր մեր Վիվիենի Ծննդյան օրը համընկել է ընտանիքի միջազգային օրվա հետ, ցանկանում ենք ձեզ, որ բոլորիդ ընտանիքները լինեն ամուր և խաղաղ, որպեսզի մեր երեխաները անհոգ լինեն, մտածեն միայն իրենց ապագայի և վերելքների մասին։ Ու ամենակարևորը, որ մեր Հայրենիքը լինի ամենաապահով վայրը բոլորիս համար։ Սիրում ենք ձեզ»