Այսօր լեգենդար երգչուհիներից մեկի՝ Ռաիսա Մկրտչյանի տարեդարձն է։ Նա դեռ դպրոցական տարիների ժամանակ զուգահեռ երաժշտական դպրոցում է սովորել։ Նրա երաժշտական ճանապարհի հիմնական ուղեկիցը և ընկերը եղել է Ռուբեն Մաթևոսյանը։

Ռաիսա Մկրտչյանն ու Ռումեն Մաթևոսյանը միասին սովորել են նույն երաժշտական դպրոցում։ Հետո միասին մուտք են գործել երգարվեստ։ Ընկերները Ռաիսայի մեջ գնահատում են նրա բոլոր լավ հատկանիշները՝ լավ կին, նվիրված մայր, տաղանդավոր մարդ։

Ռաիսա Մկրտչյանի զավակներից մեկը՝ Արմինեն, շարունակել է ընթանալ մայրիկի ճանապարհով։ Նա այսժմ Ռուսաստանում բավականին հարգված ու սիրված երգչուհի է։

Ռ․ Մկրտչյանի տարեդարձի առիթով հանրահայտ հաղորդավար Կարեն Քոչարյանը գրել է․ «Այսօր՝ փետրվարի 25-ին, մեր էստրադային արվեստի լեգենդներից մեկի՝ անզուգական Ռաիսա Մկրտչյանի տարեդարձն է:

Ռայա ջան հպարտ եմ, որ ծանոթ եմ քեզ հետ երկար տարիներ, որ վայելում եմ քո բարձրաճաշակ արվեստն ու բարի վերաբերմունքը: Քեզ քաջ առողջություն ու ստեղծագործական երկարակեցություն»: