Մերի Մակարյանը խոստովանել է, թե ինչու է մինչ այսօր փակում իր դստրիկի դեմքը․ պատասխանը կապշեցնի ձեզ

Մերի Մակարյանն արդեն մի քանի տարի է, ինչ վայելում է իր միակ ու չքնաղ դստրիկի՝ Էլիզայի հաճելի ու թանկ ներկայությունը։ Էլիզան ամբողջովին լցրել է հայրենիքից հեռու ապրող մայրիկի առօրյան ու կենցաղը։

Մերին երբեմն չի դիմանում գայթակղությանը և զվարճալի ու գեղեցիկ դրվագներով կիսվում է նաև համացանցում։

Օգտատերերը միշտ էլ ջերմ են արձագանքում Մերիի և նրա փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներին, սակայն նրանց շատ է հետաքրքրում, թե ինչու է Մերին այդ հրապարակումներում մշտապես բալիկի դեմքը ծածկում սրտիկով կամ այլ ծաղկային ատրիբուտով։

Մերին երկար ժամանակ ոչ մի կերպ չէր արձագանքում օգտատերերի այսօրինակ հարցումներին։ Նա խուսափում էր պատասխանել նրա յուրաքանչյուր հրապարակման ներքո տեղ գտած նման հարցումներին։

Սակայն արտիստուհին վերջապես որոշել է արձագանքել այդ հարցումներին՝ անկեղծորեն պատասխանելով իր հետևորդներին հուզուղ հարցին։

Նա ասել է, որ ինքը սիրով ու խոշոր պլանով կտեղադրեր Էլիզայի լուսանկարը, սակայն ամուսինը չի թողնում, իսկ քանի որ ինքը խելոք կին է, հնազանդորեն ենթարկվում է ամուսնու ցանկությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: