Հայաստանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ս․ Զասը, ով առաջին հերթին հանդիպում է ունեցել ՊՆ նորանշանակ նախարարի՝ Արշակ Կարապետյանի հետ։ Հատկանշական է, որ այս հանդիպմանը հայկական կողմից հնչեցվել են հստակ ձևակերպումներ։

Առանց տուրք տալու քաղաքական դիվանագիտությանը՝ Ա․ Կարապետյանը շատ հասկանալի, բաց տեքստով ասել է, որ իրենք Զասին դեռ մայիս ամսին են սպասել, մինչդեռ նա չի եկել։

Ա․ Կարապետյանը բացահայտորեն ներկայացրել է այն բարդագույն իրավիճակը, որը ձևավորվել է ադրբեջանահայկական միջսահմանային գոտում։ Նախարարն անկեղծորեն վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղ լուծումների կողմնակից է։

Սակայն նա նաև նշել է, որ եթե ադրբեջանական կողմը պնդի մեզ համար անընդունելի դրույթներ, ապա հայկական կողմը այլ անելիք չի ունենա, քան զինված ուժերին դիմելը։

Ս․ Զասն իր հերթին շնորհավորական խոսք է հնչեցրել Ա․ Կարապետյանի հասցեին՝ նախարար նշանակվելու առիթով։ Այս հանդիպման կարևոր դրվագները՝ կցված նյութի մեջ։