Ժամանակին քաղաքական տիրույթում, այժմ էլ հանրային հարթակներում բավականին ակտիվ գործիչներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, իր ամենամեծ ձեռքբերումը համարում է սեփական ընտանիքը, չնայած որ տարիներ ի վեր ակտիվ գործել է տարբեր պաշտոններում։

Ա․ Աշոտյանը տարիներ առաջ ընտանիք է կազմել Նավասարդյան Լուսինեի հետ։ Նրանք երկու տղա են ունեցել և մեծացրել։ Դեռ տարիներ առաջ իր զրույցներից մեկում Ա․ Աշոտյանը խոսել էր այն մասին, որ ցանկանում է չորս զավակ ունենալ։

Նա նաև նշել էր, որ ուզում է աղջիկ երեխա էլ լինի իրենց ընտանիքում։ Ամեն դեպքում առայժմ ընտանիքում մեծանում են երկու տղաները՝ Գևորգը և Գոռը։ Ավագը Գոռն է։ Հայրը հպարտանում է տղաներով։

Ա․ Աշոտյանն իր խոսքում միշտ կարևորում է, որ ծնողները մշտապես առանցքում են պահել իր կրթության հարցը, ուղղորդել են հաճախակի, սակայն նա աշխատանքի բերումով ոչ միշտ է կարողանում իր տղաներին պատշաճորեն ժամանակ հատկացնել։