Արաքսյա Մելիքյանը շատ ակտիվ է համացանցային իր հարթակում։ Նա իր առօրյա անցուդարձի կարևոր դրվագների մասին մշտապես խոսում է իր հարթակում։ Նրա ընտանիքը վերջերս է վերադարձել վրաստանյան հագեցած և ուրախ հանգստից։

Երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո դերասանուհին ամուսնու հետ մասնակցել է երիտասարդ սիրահարների նշանադրության արարողությանը։ Ընդ որում, զույգի քավորի պարտականությունները ստանձնել են հենց Արաքսյան և Անդրանիկը։

Արաքսյան լուսանկարներ է տեղադրել արարողությունից և գրել, որ իրենց համար մեծ պատիվ է մասնակցել կիրթ ու դաստիարակված երիտասարդների միության արարողությանը՝ ստանձնելով նրանց քավորը լինելու պարտականությունը։

Արաքսյան մասնավորապես գրել է հետևյալը․ «Մեծ պատիվ է նման կիրթ, բանիմաց, դաստիարակված ու մակարդակով երիտասարդների միության վկան լինել, եւ կրկին ստանձնել քավորության սուրբ պարտականությունը։

Բախտավոր եղեք ու ոնց սկսել եք՝ էդ չքնաղ բոցակեզ սերը, թող ձեր ճանապարհի մշտապես բարձր երեւացող փարոսը լինի»,- իր խոսքը եզրափակել է Արաքսյան։