«Մեծ կորուստ է․․․» կյանքից հեռացել տաղանդավոր ստեղծագործողն ու մտավորականը

Ափսոսանքով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ ստեղծագործող և մտավորական Լիպարիտ Սարգսյանը։ Այս մասին հայտնել է Գրողների միության սոցհարթակը։ Տաղանդավոր ստեղծագործողի մասին Սերգո Երիցյանը գրում է․ «Մեծ կորուստ է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգuյանի մահը։

Նա շարունակ ստեղծագործական որոնումների մեջ էր` ժողովածուներ կազմելիս պահպանելով իրեն բնորոշ բծախնդրությունը գրական մշակույթի նկատմամբ։ Լիպարիտ Սարգսյանը լոռեցի էր, հանրահայտ Վահագնի գյուղից։

Առիթներ եմ nւնեցել նրա հետ լինելու իր ծննդավայրում։ Պետք էր տեսնել այն ոգևորությունը, որ նա ապրում էր իր ծննդավայրում, և այն հարգանքը, որ տածում էին նրա նկատմամբ իր համագյուղացիները և լոռեցիները։ Վերջին շրջանում ծրագրել էինք հանդիպել, զրուցել, ծանոթանալ նրա նոր ստեղծագործություններին։

Չստացվեց, ափսոս, որովհետև Լիպարիտ Սարգսյանի հետ ամեն մի հանդիպում նոր տրամադրություն ու ոգի էր բերում։ Բարի հիշատա՛կ, իմ լավ բարեկամ։ Ցավակցում եմ հարազատներին ու մերձավորներին»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: