Գագիկ Քամալյանը գրում է․ «Ի՞նչ է մտածում միջին վիճակագրության հայաստանցին, երբ ասում է ազգային շահեր։ Ես համոզված եմ, որ մեծամասնության համար ազգային շահեր կոչվածի հիմքում՝ ցեղաuպանության մասին մշտապես խոսելն է, և առանց քաղաքական ընկալումների պահանջատեր ձեւանալն է, թուրքերին հայհոյելն է, ֆիդայական գաղափարների պաշտամունքն է։

Նույնը նաեւ կարելի է ասել քրիստոնեական ընկալումների մասին։ Մեծամասնության համար քրիտոնեությունը ո՛չ թե քաղաքակրթական ստանդարտ է, այլ պաշտմունքային ատրիբուդներն են, եւ իհարկե որպես առաջինը քրիստոնեթյունը իբրեւ պետական կրոն ընդունելու հպարտության զգացումն է։

Շատերը զարմանում են, որ ամենաբարձր պաշտոն զբաղեցրած մարդիկ, որոնք ըստ էության պետք է խորհրդանշեին պետականության սկզբունքները, այսօր ուղիղ տեքստերով սակարկության են ենթարկում երկրի ամբողջական սուվերենությունը, դա եւս վերոնշված կեղծ ընկալումների հետեւանք է, երբ մարդիկ կրոնական դավանանքն ու քաղաքական հայացքները նույնացնում են, համարելով այն ազգային գաղափարախոսություն , եւ այդ պրիզմայից նայում են պետական ու հասարակական կյանքին։

Վերջերս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ բարձրաձայնեց այն մասին, որ երկրի գիտական ու ակադեմիական շրջանակները զարմանալիորեն գործել ու գործում են նույն ապապետական պատկերացումներով, շատերը զարմացան ու չընկալեցին այդ պարզագույն ճշմարտությունը։

Այո՛, հայկական սոցիումում գիտական, քաղաքական ու մշակութային միտք գեներացնող էլիտաները՝ պետականութայն գաղափարից այնքան հեռուն են, որ արդեն մի քանի սերունդ շարունակ գերի են դարձել այդ պատկերացումներին, նույնիսկ այն սերունդը, որ 2018-ին իրականացրեց դեմոկրատական բնույթի այսպես կոչված հեղափոխություն»։