Հայտնի երգիչ Մգերը, որ դեռ օրեր առաջ իր նախաձեռնած համազգային շարժման շրջանակներում գտնվում էր հայկական տարբեր բնակավայրերի ճանապարհներին, արդեն Երևանում է։ Նա իր շարժումը նվիրել է մեր նահատակված բոլոր տղաներին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առաջ։

Մգերը, սկսելով իր քայլերթը, հայտարարել էր, որ պահանջում է Ն․ Փաշինյանի հեռացումը։ Երևանում արդեն նա հայտարարել էր, որ իր նախաձեռնած շարժումը որոշակի արդյունքներ է տվել։ Մգերը Ն․ Փաշինյանի մոսկովյան այցի չկայանալը համարում է իր շարժման արդյունքը։

Այսօր արդեն Մգերը հայտարարել է, որ պատրաստվում է կատարել իր շարժման տրամաբանական հաջորդ քայլը՝ սկսելով հացադուլ՝ դարձյալ վարչապետի հրաժարականի պահանջով։ Նա քիչ ավելի վաղ եկել էր այն եզրահանգման, որ Ն․ Փաշինյանի ու Ռ․ Քոչարյանի նպատակներն ու քայլաշարերը նույնական են։

Մգերը գտնվում է Մատենադարանում՝ կոչ անելով, որ իրեն միանան նաև այլ քաղաքական ուժեր։ Մգերը հիշեցնում է, որ գաղափարի շուրջ համախմբվածությունն է տարիներ շարունակ փրկել մեր ազգին։ Մգերի հայտարարության տեսանյութը՝ կից։