Մգեր Արմենիան հաճախակի է իր սոցհարթակային ակտիվությունը նվիրում ընտանեկան թեմաների։ Նա ընտանեկան թեմաների մասին խոսելիս Մգերը ամենից շատ անդրադառնում է իր կնոջը, որդուն, քրոջը, իսկ հազվադեպ դեպքերում՝ նաև ծնողներին։

Այսօր Մգերի տղայի ծննդյան օրն է։ Նա իր հրապարակումներով հասցրել է մինչ այս ցույց տալ, թե նա ինչպիսի պատասխանատվությամբ է վերաբերվում որդու դաստիարակության գործին՝ նրան փորձելով բարձր գաղափարներ ներշնչել։

Տղայի ծննդյան օրվա առիթով Մգերը ընտանեկան լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է որդին, կինը ու ինքը։ Լուսանկարն արվել է մեքենայի մեջ։ Հեղինակը հենց ինքն է՝ Մգերը։

Հիշեցնենք, որ Մգերը վերջերս խոսել էր այն մասին, որ իր քաղաքական կարիերան ընթացք է ստացել, քանի որ գրանցում է ստացել նրա ղեկավարած կուսակցությունը։ Նա նաև խոսել էր այն բովանդակային տեղաշարժերի մասին, որոնք տեղի էին ունեցել իր քաղաքական հայացքներում։