Մարտի 8-ի տոնական օրով ես կտրեցի Նարեկի հացը։ Այո, այո, ես ու Սերգեյն ենք վարում «ArmComedy»-ի տոնական հաղորդումը

Մարտի ութի առիթով Նաիրա Զոհրաբյանն աչքի է ընկել իրեն հատուկ ինքնատիպությամբ։ Այս անգամ նա Սերգոյ Սարգսյանի հետ միասին վարել է հանրահայտ «ArmComedy» հումորային հաղորդումը՝ փոխարինելով Նարեկին։

Նաիրա Զոհրաբյանն այնպիսի էնտուզիազմուվ ու խարիզմայով է վարում հաղորդումը, որ կարելի է կարծել, թե նա տարիներ շարունակ հումարային հողորդումներ է վարել և այդ ոլորտում ունի բավականին մեծ փորձառություն։

Հաղորդումը նվիրված է նախագահական վերջին ընտրություններին, որի արդյունքում նոր նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը։ Հաղորդման ընթացքում Սերգեյը փորձում է ստեղծել զվարճալի պահեր՝ վիճահարույց իրավիճակներում դնելով Նաիրա Զոհրաբյանին։

Ն․ Զոհրաբյանը կարողանում է վարպետորեն դուրս գալ այդ իրավիճակներից՝ նույնպես հումարյին մեկնաբանություններ անելով, ինչի արդյունքում շահում է հաղորդման ֆորմատը։

Հումորային անսպառ պահերով լեցուն «ArmComedy» հաղորդումը, որն այս անգամ Սերգեյի հետ միասին վարում է Նաիրա Զոհրաբյանը, կարող եք ամբողջությամբ դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: