Մարտին Մկրտչյանն ու կինը մեկ անգամ չէ, որ խոսել են իրենց տաղանդավոր ու խելացի առաջնեկի՝ Լեոյի մասին։ Ծնողների պատմություններից ու հրապարակումներից շատերն են սկսել Լեոյին ճանաչել և սիրել։

Լեոն հաճախ է շրջապատին ապշեցնում իր խելքով ու արտահայտած մտքերով։ Մարտինը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Լեոն մասնագիտական խորհուրդներ տալիս հայրիկին։

Լեոն կրկնում է Մարտինի երգերից մեկի մի տողը՝ բացատրելով, թե ինչպես պետք է երգի հայրը, որը երգը լավ հնչի։ Յոթամյա տղան մանրամասնորեն ու պատկերավոր կերպով մեկնաբանում է իր ասելիքը՝ միևնույն ժամանակ ցույց տալով, թե ինչ երաժշտական ընկալում ունի ինքը։

Մարտին Մկրտչյանը, տեղադրելով Լեոյի մասնակցությամբ այդ ուշագրավ տեսանյութը, այսպես է մեկնաբանել տղայի ասելիքը․ «Իմ նոր երգի երաժշտական պրոդյուսեր՝ Լեո Մարտինի»։

Լեոյի մասնակցությամբ այս ուշագրավ ու զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։