Մարտին Մկրտչյանը նոր ու գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Հանրահայտ երգիչ Մարտին Մկրտչյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել։ Նա հերթական ուրախ և ռիթմիկ երգն է ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին։ Երգը վերնագրված է «Օդի պես ինձ պետք ես» ձևակերպմամբ։

Ինչպես վերնագրից իսկ հասկանալի է, ստեղծագործության թեմատիկան սերն է։ Երգիչը երգում է անմնացորդ սիրող սրտի զգացմունքների մասին, որոնց հասցեատերն այն միակն է, որն իրեն պետք է օդի պես։ Արդեն իսկ առկա արփագանքները բավականին ոգևորիչ են ու մոտիվացնող։

Երգի յութուբյան հրապարակման ներքո երգիչը գրել է, որ երգը նվիրում է իր երկրպագուներին և ունկնդիրներին, ապա հորդորել է, որ չմոռանան ու կարծիք գրեն անպայման, քանի որ դրանք անպայման կարդալու է։

Մարտին Մկրտչյանի նոր ստեղծագործության պրեմիերան, որը դեռ չունի տեսահոլովակ, կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ՝ հետևելով երգչի հորդորին և գրելով նաև ձեր կարծիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: