Մարջան Ավետիսյանի անցած հետաքրքիր ուղու, կյանքի անհայտ էջերը Նազենի Հովհաննիսյանի բացահայտմամբ

Նազենի Հովհաննիսյանը հեղինակային հաղորդման շրջանակում Մարջան Ավետիսյանն ու Նազենին ներկայացրել են Մարջանի անցած ուղին՝ սկսած Թատերական ինստիտուտից, որտեղ նա ուսանել է տաղանդաշատ վարպետ Շահվերդյան Վահեի արվեստանոցում։

Այցելելով Թատերական՝ Մարջանն ու Նազենին, որ միաժամանակ են սովորել ինստիտուտում, հանդիպել են իրենց սիրելի մարդկանց՝ խոսելով Վահե Շահվերդյանի մասին, որին անասելի կարոտել են ու զգում են նրա պակասը։

Մարջանը, ինչպես հայտնի է, գտել է իր երջանկությունն Ալենի հետ։ Նա հիմա հեռու է սիրելիից, բայց շատ է կարոտում նրան։ Մարջանի և Ալենի միությունը, ըստ արտիստուհու, շատ ճիշտ պահին է եղել։

Համեմատելով իրեն ու Ալենին՝ Մարջանն ասում է, որ ինքը զգացմունքային է, պոռթկացող, իսկ Ալենն ավելի զուսպ ու հավասարակշռող է։ Մարջանն Ալենին արջուկով է դիմում։ Նրանք միասին վերջին անգամ Դադիվանք են այցելել։ Իր ապրումների մասին պատմում է կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: